Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր թեկնածությունն առաջադրի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում, ապա ինքը կառաջադրվի նրա դեմ` ընտրապայքարի մեջ մտնելու եւ նրան ջախջախելու նպատակով: «Երեկ մենք Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեցինք` պատրաստվո՞ւմ է իր փաստաթուղթը  մեծամասնական ընտրակարգով առաջադրելու համար: «Սուրիկը դեռ չի դրել, որ չդնի, ես չեմ դնի: Ես պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ: Իմ բիզնեսը դրսում է, ինձ դեպուտատ դառնալ պետք չի, ես կոճակ սեղմող չեմ: Էս երկրում, եթէե ես դեպուտատ դառնամ, իմ բիզնեսը թողնեմ, սոված կմեռնեմ»,- պատասխանեց գործարար տիկինը:

Նա չբացառեց, որ առաջիկայում որեւէ կուսակցության անդամագրվի, որպեսզի մինչեւ  մյուս ընտրություններ կարողանա քաղաքացիներին ցույց տա իր ով լինելը, որ մարդիկ իմանան` ում են ընտրում: Մեր հարցին, թե որ կուսակցությանն է անդամագրվելու, Համբարձումյանը չպատասխանեց` խոստանալով, որ առաջիկայում ասուլիս է հրավիրելու «Մարիոթ» հյուրանոցում եւ բաժանելու է այն տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է մարզպետն իրեն ապտակել: «Ես ժամանակ չունեմ, ամբողջ օրը թռիչքների մեջ եմ, այսօր եմ եկել, ուրբաթ պիտի գնամ երկրից: Եթե հասցնեմ, ասուլիս կհրավիրեմ: Ուզում եմ կազմակերպված ասուլիս լինի, ոչ թե սովորական, ուզում եմ միջազգային ասուլիսային դաշտ մտնենք»,- ասաց նա: Ամեն դեպքում Սիլվա Համբարձումյանը բացառեց ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին անդամագրվելը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ