Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու որոշում է կայացրել Խաչատուր Սուքիսյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը: «Այդ որոշումը, մեր տեղեկություններով, կայացվել է այն բանից հետո, երբ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը (ՕՎԻՐ) ուրբաթ օրը նամակ էր հղել թիվ 10 ԸԸՀ-ին` խնդրելով անվավեր ճանաչել իր կողմից մինչ այդ Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը` վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյսւնը բաց նամակ էր հղել` պահանջելով գրանցել իրեն որպես թեկնածու, ինչին ի պատասխան թիվ 10 ԸԸՀ-ի նախագահը հայտարարել էր, թե Խաչատուր Սուքիասյանի հարցին կանդրադառնան մարտի 22-ից հետո, այսինքն, թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի ավարտից հետո»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ