Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` մարտի 20-ի գիշերը «Ալեն- Էլեն» դիսկո ակումբը պայթեցնելու մեջ կասկածվող, Երեւանի Ավան համայնքի բնակիչ Վարդա Դեմիրճյանն անմեղսունակ է: «Նշենք, որ մեր աղբյուրի փոխանցմամբ, վեճը սկսվել է նրանից, որ ժամանցի կենտրոնի անվտանգության աշխատակիցը Վարդանին թույլ չի տվել մտնել դիսկո բար, քանի որ այնտեղ «տիրություն անող» Վլադի ու Վարդանի ջրերը ինչ-որ հարցում մի առվով չեն գնացել: Վեճի ընթացքում, ըստ նախնական տեղեկություններ` անվտանգության աշխատակիցը Վարդանին «մայր» է հայհոյել, նա էլ ասել է` հիմա կտեսնենք` ով ում մորը... 10 րոպե անց պայթյուն է որոտացել Վլադի օբյեկտում:

Ինչ վերաբերում է 29-ամյա Վարդան Դեմիրճյանին, ապա նա ի ծնե տառապում է հոգեկան մի քանի հիվանդություններով, բավականին երկար ժամանակ բուժման մեջ է գտնվել տարբեր հոգեբուժական հիմնարկներում` Սեւանում, Նորքում, Աղի հանքում, սակայն այդ բուժումներով չի հաջողվել վերականգնել նրա հոգեկան առողջությունը: Այդ հիմքով նա նույնիսկ ժամկետային զինվորական ծառայությունից է ազատվել. ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի: Ի դեպ, հոգեկան շեղումներով տառապում են նաեւ Վարդանի ընտանիքի մի քանի անդամներ, ովքեր պետությունից հիվանդության թոշակ են ստանում»,- գրում է «Ժամանակ»-ը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ