Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ անցած շաբաթ օրը Երեւանի ՕԵԿ-ի կենտրոնական գրասենյակի առջեւ մեծ բազմություն էր հավաքվել:

«Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւմն է խնդիրը: Վստահված անձ են գրանցվո՞ւմ, քարոզիչնե՞ր են, թե՞ ընտրակաշառք են ստանում: Բոլորը միաբերան հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ, միայն մեկն, ով պարզվեց երկար հետեւել էր մեզ` «Երիտասարդական» մետրոյի մոտ մոտեցավ ու մանրամասնեց, թե` ինչու են հավաքվել: Նա` համոզելուց հետո միայն ներկայացավ իբրեւ թե Վալեր` «քուչում ինձ «Ճանգռոտ» են ասում` ախպեր», թեեւ` մենք վստահ չենք նույնիսկ դրանում:

Ըստ նրա հայտնած տեղեկությունների, ՕԵԿ-ում բջջային հեռախոս էին` իբրեւ ընտրակաշառք բաժանում: Խնդրեցինք` ցույց տալ, հանեց գրպանից` «Ալքատել» մակնիշի փոքրիկ հեռախոս էր, հետն էլ` պայմանագիր կար: Լսել էինք այդ մասին, որ ՕԵԿ-ը «Օրանժ»-ից մեկ դրամով, սակայն պայմանագրային կարգով հազարավոր հեռախոսների պայմանագրեր է կնքել կոնկրետ անձանց անուններով, որոնց էլ իբրեւ ընտրակաշառք նվիրում է այն, սա էլ` այդպիսի դեպքերից մեկն էր:

Ու ոմն Վալերից, երբ խնդրեցինք տեսնել նաեւ պայմանագիրը, նկատեցինք, որ այն կնքված է մեկ ամսով: Այսինքն` ՕԵԿ-ը հեռախոսի համար վճարում է ընդամենը մեկ ամսվա բաժանորդա - վարձավճարը, որը կսկսի գործել ապրիլի 10-ից եւ գործողության ժամկետը կավարտվի մայիսի 10-ին, որից հետո արդեն «Օրանժ»-ն այդ քաղաքացուց կպահանջի հաջորդող 11 ամիսների վարձավճարները, որից հետո միայն այդ «Ալքատել» հեռախոսը կդառնա ընտրակաշառք ստացած քաղաքացունը: Երբ այդ մասին հուշեցինք ոմն Վալեր` «Ճանգռոտին», նա իհարկե` չհավատաց, սակայն խոստացավ անպայման ստուգել` դրանում հավաստիանալու համար, բայց չգիտես ինչու հարցրեց, թե` «Բա ջեմ ա, մուրաբաներն ա ու դուխիներն էլ ա՞ ֆարշ ...»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ