Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ լուրեր են շրջանառվում, թե իբր գործարար Սամվել Ալեքսանյանի կինը հորդորել է ամուսնուն գոնե նախընտրական շրջանում` անհեթեթ իրավիճակներում հայտնվելուց խուսափելու համար, լրագրողներից հեռու մնալ, իսկ իր անունը լրագրողների հետ զրույցում չհոլովել: 

«Թե ինչպես է նախընտրական այս թեժ շրջանում լռելու պատգամավորության թեկնածուն, առավել քան անհասկանալի է: Այդուհանդերձ, լուրը «Երկիր»-ը փորձեց ճշտել անձամբ գործարարից: 

Մեր թղթակցի հետ զրույցում, լսելով շրջանառվող խոսակցությունները, Սամվել Ալեքսանյանը նախ անչափ զարմացավ, հետո արձագանքեց. «Ինձ ոչ ոք չի կարա արգելի չխոսել»: Անդրադառնալով կնոջ անունը մամուլում չհոլովելուն` նա նշեց, որ դա իր անձնական որոշումն է: «Դե, էս մի ամիսն էլ թող հանգստանա»,- նշեց գործարարը»,- գրում է «Երկիր»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ