Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջնորդներից ամենահարուստը «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: 

«Ընդհանուր առմամբ, նրա եկամուտները վերջին մեկ տարվա ընթացքում կազմել են ավելի քան 6 միլիարդ դրամ, 60 միլիոն դոլար եւ 40 միլիոն եվրո: ԲՀԿ առաջնորդը հայտարարագրել է 8 տրանսպորտային միջոց, 6 շենք ու Հայաստանի տարբեր մարզերում գտնվող 9 հողամաս: Գ.Ծառուկյանին է պատկանում ավելի քան 30 ընկերության բաժնետոմսեր:

ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանի եկամուտները անցած տարվա ընթացքում գոյացել են թոշակից ու իրեն պատկանող հողամասի վարձակալությունից: Դրանք կազմել են մոտ 26 միլիոն դրամ: Նախկին նախագահը մեկ բնակարան ունի, մեկ ավտոմեքենա, մեկ հողամաս եւ 3 հասարակական տարածք»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ