18:01 - 19.05
Դիտվել է 14259 անգամ
Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ուղեւորը քաշքշել է ուղեկցորդուհուն
00:54 - 19.05
Դիտվել է 10765 անգամ
Երեւի այդ շենքը չավարտեմ, որ Դիաբեքիրի մանդատ ստանամ. Արագած Ախոյանը` բնակարանային սկանդալում հայտնվելու մասին
10:19 - 19.05
Դիտվել է 10502 անգամ
Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված մյուս զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր
17:47 - 19.05
Դիտվել է 8870 անգամ
Երեւանի առեւտրի կենտրոնները համալրվեցին եւս մեկով (ֆոտո)
00:04 - 19.05
Դիտվել է 7462 անգամ
Թուրքիայում հայտնի մարդկանց ընտանիքում սեւամորթ երեխայի ծնվելը սկանդալի առիթ է դարձել
«Երկիր». Սեռական ահաբեկչություն հեռախոսով
Մայիս 01, 2012Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից ստեղծված «Ազատ ուսանողների ֆորումը» ստորագրահավաք է կազմակերպում համալսարանի ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Այդ մասին գրում է «Երկիր» թերթը:
«Ստորագրահավաքը կազմակերպող ուսանողներից ոմանց հեռախոսահամարներին հաղորդագրություն է եկել` սպառնալից, վիրավորական, անվայելուչ խոսքերով: «Օրինակ` աղջիկներից մեկին գրել էին` վերջ տվեք այդ ամենին, թե չէ կբռնաբարենք ձեզ»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասել է ԵՊԼՀ ուսանողներից մեկը` հավելելով, որ հաղորդագրությունները արտասահմանյան համարներից են ուղարկվում:
Սա դեռ ամենը չէ. ուսանողներին փակ համարներից զանգեր են կատարում եւ սպառնում: Հարցին, թե ոստիկանությունը տեղյա՞կ է այս ամենին, ուսանողը պատասխանել է, որ խնդրով զբաղվում են միայն ծնողները»»,- գրում է «Երկիր» թերթը: