Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Միավորված հայեր» կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ի սրտե վիրավորվել է թերթի հարցից:

«Իսկ հարցը հետեւյալն էր՝ հնարավո՞ր է մի պահ գա, որ ձուլվեք ՀՀԿ-ին կամ ՕԵԿ-ի ճանապարհով գնաք. «Բացառվում է, մենք պոպուլիզմի հիվանդությամբ չենք տառապում: Մենք գիտենք՝ եթե ասում ենք մի բան, ուրեմն պետք է դա կատարվի: Իսկ մենք ասում ենք՝ միայն օրենք եւ իրավունք: Ի՞նչ ՕԵԿ»:

Նա  ասաց, որ պատրաստ են միանալ, համախմբվել միայն այն կուսակցությունների հետ, որոնք ունեն պետականամետ մտածելակերպ, իսկ նման կուսակցություն  այսօր չկա:

Պարզվում է՝ «Միավորված հայերն» ունի 5000 անդամ, այսինքն, համարյա այնքան, որքան ՀՅԴ-ն ունի: Մեր հարցին՝ նրանք իսկապե՞ս անդամներ են, թե՞ միայն անդամատոմսով անդամներ են՝ պարոն Հովհանիսյանը անկեղծ պատասխանեց. «Դե, հարցը գիտեք ինչում է կայանում` ասել, որ բոլորն ակտիվ գործում են, իհարկե, ակտիվ չեն գործում, բայցեւայնպես նրանք ընդգրկված են մեր տարածաշրջանային կազմակերպություններում: Ընտրությունները ցույց կտան, թե մեր կուսակցության անդամներն ինչպիսի ակտիվություն ունեն»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ