Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ շաբաթ օրը Ծաղկաձորում հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբnահամյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նրանք երեքով քննարկել են իշխող կոալիցիա ձեւավորելու հարցը:

«Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը ներկայացրել է միակ պայմանը, որ ԲՀԿ-ն հայտարարի, թե նախագահական ընտրություններին պաշտպանելու է իր թեկնածությունը: Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, թե ինքը միանշանակ չի կարող ասել կամ խոսք տալ, որ այդպես է լինելու, քանի որ պետք է կուսակիցների հետ խորհրդակցի:

Զրույցին խառնվել է Արգամիչն ու հավաստիացրել, որ ոչ մի խորհրդակցություն պետք չէ, ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Սակայն Ծառուկյանը անդրդվելի է մնացել. «Նախագահ ջան, ժամանակ է պետք»: Սերժ Սարգսյանն ըմպել է կոնյակն ու չի արձագանքել, գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ