Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն այս շաբաթվա վերջին հանդես կգան հայտարարությամբ:

«Նրանք, իհարկե, որոշակի համաձայնություններ ձեռք բերելու են, բայց, ինչպես պնդում են մեր աղբյուրները, չի բացառվում, որ համաձայնությունը արտահայտված լինի ոչ թե կոալիցիոն հուշագրի, այլ համաձայնագրի տեսքով: ԲՀԿ-ն կառավարությունում ունելու է պորտֆելներ:

Մեզ հասած լուրերի համաձայն` հնարավոր է, որ ԲՀԿ-ին տրվի Սփյուռքի նախարարության քվոտան, եւ այն, ամենայն հավանականությամբ, կղեկավարի ինքնաբացարկ հայտնած Արամ Սաֆարյանը:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պահպանելու են իրենց տեղերը:

Նոր կառավարությունում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին չի բացառվում, որ փոխարինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Որ Պետրոսյանը պաշտոնանկ է արվելու, դա հստակ է: Գալստյանին այդ պաշտոնում նշանակելու որոշումը, սակայն, վերջնական չէ»,- գրում է «Երկիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ