Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը նույն կուսակցության 3-րդ համար Վ. Օսկանյանին զգուշացրել է, որ եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմվի, Օսկանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից:

«Օսկանյանը, սակայն, մեր տեղեկություններով, Ծառուկյանին ասել է, որ կուսակցությունից դուրս կգա, բայց մանդատից չի հրաժարվի եւ խորհրդարանում կգործի որպես անկախ պատգամավոր: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը նման խնդիր առաջադրել է նաեւ Հմայակ Հովհաննիսյանին, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարն է եւ փաստացի ընտրվել է պատգամավոր: Լուրեր կան, սակայն, որ Հովհաննիսյանը նույնպես մտադիր չէ որեւէ պայմանով հրաժարվել պատգամավորական մանդատից: Օսկանյանն ու Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նրանց բազմաթիվ կողմնակիցներ դեռեւս հույս ունեն, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չի կազմի: Նույնիսկ այս պարագայում, սակայն, ԲՀԿ ներսում լարվածություն կառաջանա, որովհետեւ այստեղ քիչ չեն նաեւ կոալիցիա կազմելու կողմնակիցները: Այս բլոկը գլխավորում են առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն ու քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը»,- գրում է  «Հայկական ժամանակ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ