Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտը» գրում է, որ Իջեւանի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում վանաձորցի մոտ 30 տարեկան մի աղջկա նկատմամբ, ով Իջեւանում խարդախություներ է կատարել:

Նա Իջեւանում 3, իսկ Ստեփանավանում ավելի քան մեկ տասնյակ  խարդախություն է արել:  Դեպքերից մեկով նա մի իջեւանցու համոզել է, որ կարող է վերջինիս  համար շուկայականից  կրկին էժան գնով բեռնատարի անվադողեր ճարել եւ դյուրահավատ քաղաքացուց  վերցրել է 160 հազար դրամ: Կատարված խարդախությունների վերաբերյալ Իջեւանի ոստիկանությունում քաղաքացիներից հայտարարություններ են ստացվել, առաջիկայում կհարուցվի քրեական գործ:

Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացրել են,որ խարդախ աղջկա անձը հայտնի է, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ