Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թերթը, վկահյակոչելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ հանգստյան օրերին հանդիպել եւ հեռախոսազրույցներ են ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ըստ լուրերի` Քոչարյանը Ծառուկյանին խորհուրդ է տվել չշտապել, համբերել, լավ խաղալ որպեսզի չկորցնի իր դեմքը: Մեր աղբյուրների վկայությամբ` այս առանձնազրույցի մասին Ծառուկյանը տեղեկացրել է իր խնամի, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին: Արգամիչը Ծառուկյանին ասել է, որ սխալ ու վտանգավոր խաղ է սկսել, ճիշտ կլինի` միանգամից կոալիցիա կազմի, ավարտի: Ու սա է պատճառը, որ կոալիցիայի շուրջ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Մենք փորձեցինք   այս տեղեկությունը ճշտել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից, սակայն վերջին ժամանակներս նրա հեռախոսը միշտ անհասանելի է, իսկ Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը կտրուկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, ապա նա մի քանի օր շարունակ մեր հեռախոսազանգերին համառորեն չի պատասխանում: Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական էլիտա կոչվածն ընդհատակում է»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ