Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինչպես տեղեկացրել են թերթի աղբյուրները, առաջիկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա Ազգային անվտանգության խորհրդի կազմից:

«Հայտնի է, որ նա այնտեղ էր ընդգրկվել որպես կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար: Սակայն հիմա, երբ ԲՀԿ-ն հրաժարվել է կոալիցիայի մաս կազմելուց, ի թիվս այլ պաշտոնների՝ հնարավոր է՝ լքի նաեւ սա: Լուրեր են շրջանառվում նաեւ, որ Ծառուկյանը գուցե հրաժարական տա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հերքեց միայն ՀԱՕԿ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին լուրերը, ինչ վերաբերում է ԱԱԽին, ապա նա տեղեկություններ չուներ:

Ըստ Զոհրաբյանի՝ դա պարզ կլինի Ծառուկյանի վերադարձից հետո: Ամենայն հավանականությամբ, նա Հայաստան գա մայիսի 30-ին եւ չմասնակցի ԿԸՀ-ում մանդատ ստանալու պաշտոնական արարողությանը»,- գրում է թերթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ