Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի կարող հանգստանալ այն օրվանից, երբ Ազգային ժողովի  ղեկավարության ընտրությունների օրը քվեաթերթիկներից մեկի  վրա ձեռքով գրված էր եղել իր մականունը՝ «Մուկ», եւ մեծ տառերով՝ «դեմ»:

«ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ, Արգամիչը հաստատակամ լծվել է համարձակ քվեարկողին հայտնաբերելու գործին: Թե ինչով կավարտվեն Արգամիչի որոնողական գործողությունները, դեռ հայտնի չէ, սակայն,  որոշ տեղեկությունների համաձայն, առայժմ բացահայտվել է կասկածյալների շրջանակը: Նրանք չորսն են՝ երեքը հարազատ ՀՀԿ-ից, մեկը՝  «կառուցողական ընդդիմությունից»՝ ԲՀԿ-ից»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ