Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀԿ գրասենյակը վերջին հրդեհից հետո շարունակում է մնալ անմխիթար վիճակում:

ՀՀԿ-ականներն էլ խուսափում են մեկ-երկու ժամից ավելի մնալ այնտեղ՝ ծխի տհաճ հոտի, ինտերնետ, երբեմն էլ լույս չունենալու պատճառով: Ինչպես ասում են, «գրասենյակը» մեռավ. Սերժ Սարգսյանի սենյակի առջեւ «պարկետը» Մասիս սարի պես երկու «գագաթով» ուռել է, այնպես որ սենյակ մտնելու համար պետք է ոստնես: Իսկ Հովիկ Աբրահամյանի սենյակի դիմաց ընդհանրապես «պարկետները» հանել, տեղը նախահեղափոխական «դիֆտ» են խփել:

ՀՀԿ-ականները գրասենյակ չգալու մեկ այլ լուրջ պատճառ էլ ունեն. գրասենյակի կողքին երկու էլիտար շենքեր են կառուցվում, ինչպես նաեւ իրենց գրասենյակի նոր մասնաշենքը` դարձյալ սեւ տուֆից, ու ողջ օրը ՀՀԿ գրասենյակում ահավոր աղմուկ է, եւ առանց այն էլ լավ չլսող ՀՀԿ ծերակույտն ամբողջ օրը ստիպված է լինում հարցնել` հը՞, ի՞նչ ասիր, նորից ասա:

Իսկ թե որտեղից են ինքնատիպ սեւ տուֆը բերում, ՀՀԿ-ում չասացին, սակայն վստահեցրին, որ նախագահական ընտրություններն արդեն ՀՀԿ-ն կանցկացնի նոր գրասենյակում, ուր բոլորի համար հարմարավետ սենյակներ կլինեն: Նկատենք, որ ՀՀԿ բուն գրասենյակը մինչ ՀՀԿ-ացվելը եղել է «կուրորտների» վարչություն: Շատերը հենց այդ սիմվոլիկայով են բացատրում ՀՀԿ-ի` իր ջանի մասին հոգ տանելու կերակրատաշտային հակումը, գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ