Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական համերգի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործը դոփում է տեղում: Արդեն մեկ ամիս է՝ համալիր փորձաքննությունը չի ավարտվում:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ քրեական գործով պլանավորված քննչական գործողությունների հիմնական մասը կատարվել է, եւ համալիր փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո կլուծվի քննության հետագա ընթացքը:

Մեզ հետաքրքրում էր նաեւ՝ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովն անհատի՞, թե՞ կազմակերպության մոտ էր պատվիրել ու գազով լցրել տխրահռչակ փուչիկները: Սակայն  հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը, պատճառաբանելով, որ ինքը մարզի ճանապարհին է եւ խառը գործերի մեջ, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:

Մեր տեղեկություններով, ամեն ինչ անում են այս գործը քնեցնելու, ապա եւ փակելու համար, ու այս ձգձգումը հենց այդ նպատակն է հետապնդում, գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ