Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ երեկ ԱԱԾ-ն Վարդան Օսկանյանի գործով տարածած հաղորդագրության մեջ հիշատակել էր Հանթսմանի անունը, որը մորմոնների, այն է` Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու համաշխարհային ղեկավարն է:

«Մորմոններն առաջին անգամ Հայաստան են եկել 88-ի երկրաշարժի ժամանակ` իրականացնելու բարեգործական ծրագրեր, որից հետո հիմնավորվել են Հայաստանում` իրենց լուրջ բիզնեսով ու եկեղեցով: Մորմոններն ունեն իրենց «ներքին օգտագործման» աստվածաշունչը` Ջոզեֆ Սմիթի կողմից «գրված», եւ համարվում են աղանդ` նույնիսկ բողոքական եկեղեցու կողմից:

Մորմոններին Հայաստանում հարազատաբար են ընդունել թե 90-ականներին` Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի օրոք, էլ ավելի հարազատ են եղել Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիներին: Հանթսմանը գրեթե ամեն տարի եկել է Հայաստան, պաչ-պռոշտի արել Քոչարյանի հետ, նույնիսկ ստացել ՀՀ հատուկ կեցության անձնագիր, «իրականացրել» ծրագրեր:

Հայաստանում մորմոնների եկեղեցու 3 հազար անդամ կա: ԱՄՆ-ում մորմոնները հիմնականում  հանրապետականներ են: Նախագահական ընտրություններում Օբամայի հիմնական մրցակից Միթ Ռոմնին նույնպես մորմոն է»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ