00:37 - 22.05
Դիտվել է 30563 անգամ
17-ամյա աղջիկը ժամադրվել է համագյուղացու հետ եւ դանակահարել նրան
15:23 - 22.05
Դիտվել է 26763 անգամ
Քրեական հեղինակության թոռը զորամասում կրակել է ծառայակցի վրա
00:51 - 23.05
Դիտվել է 23275 անգամ
Հովիկ Աբրահամյանը՝ բանակում ատամը կոտրելու, եղբայրներով քույրերի հետ ամուսնանալու , Ծառուկյանի աղջկա ձեռքը խնդրելու մասին (ֆոտո)
12:32 - 22.05
Դիտվել է 12450 անգամ
Հանրապետական պատգամավորն անբարոյական անվանեց Զարուհի Փոստանջյանին
00:35 - 23.05
Դիտվել է 12012 անգամ
Ուրիշներին մի լսեք. «Քավոր Հարութը»` Գյումրիում սպասվող վենդետայի մասին
«Հրապարակ». ԱԺ նախագահի հետ հանդիպումը թեժ է անցել
Հունիս 14, 2012Թերթը գրում է, որ չորեքշաբթի օրը Հովիկ Աբրահամյան-ԱԺ ֆրակցիաների նախագահներ հանդիպումն անցել է բավականին բուռն, եւ գլխավոր ընդդիմախոսի դերում եղել է ոչ թե ՀԱԿ-ն, այլ` ՀՅԴ-ն:
«Արմեն Ռուստամյանը բողոքել է, որ ՀՀԿ-ն հերթական անգամ խախտել է ԱԺ կանոնակարգն ու Դոնթի բանաձեւը եւ տասը հանձնաժողովի փոխարեն 12 մշտական հանձնաժողով է ձեւավորել, ինչի մասին արդեն ՀՅԴ-ն առաջին նիստում իր առարկությունը հայտնել էր: 12 հանձնաժողովը նշանակում է 12 ավտոմեքենա, այդքան աշխատավարձ, քարտուղարուհի եւ այլն:
Հովիկ Աբրահամյանը Ռուստամյանին առարկել է` ձեզ էլ հասավ հանձնաժողովի մեկ տեղակալ: «Լավ էր չհասներ,- նեղսրտել է Արմեն Ռուստամյանը:- ՀՀԿ-ին հանձնաժողովի 2 նախագահ ավելի է հասել»:
Այսքանով մեծ ֆրակցիա-փոքր ֆրակցիա կռիվը չի ավարտվել: Ռուստամյանի հաջորդ բողոքն առնչվել է ԱԺ կանոնակարգի խախտմանը. ֆրակցիաներ է ուղարկվել մշտական հանձնաժողովների անդամների ցանկի մասին որոշումը, երբ դեռ ընտրված չեն հանձնաժողովների տեղակալները: Կամ կանոնադրությունը փոխեք, կամ` որոշումը,- պահանջել է Ռուստամյանը: «Է, կփոխենք»,- ասել է Աբրահամյանը` ոչինչ չասելով, թե այդ փոփոխությունը կապ ունի՞ ՀՀԿ կարգախոսի առաջին մասի՝ «հավատալու» հետ»,- գրում է «Հրապարակը»: