Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրությունները չմարսած՝ առջեւում ՏԻՄ ընտրություններ են, որոնք որոշ համայնքներում խոստանում են լինել բավական թեժ:

«Երկիր»-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան Վանաձորի քաղաքապետի ընտրությունների մասին: Մեր տեղեկություններով՝ այս անգամ ՀՀԿ-ն չի աջակցելու գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի թեկնածությանը, որն, ի դեպ, քաղաքը ղեկավարում է 1999-ից: Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ-ն ցանկանում է քաղաքապետի աթոռը փոխանցել նրա եղբորորդուն` Արման Դարբինյանին` Քաղցրիկ մականվամբ:

Քաղաքապետ դառնալու ցանկություն ունի նաեւ «Սզնի» ՍՊԸ-ի տնօրեն, «Ժառանգություն»  կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը: Խորհրդարանական ընտրություններում արձանագրած արդյունքի համար  «Ժառանգությունը» պարտք է հենց Սահակյանին եւ ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար:

Քաղաքապետի աթոռի համար, որոշ տեղեկություններով, ուժերն է փորձելու նաեւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Վանեսյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ