Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հայամետ գործիչ, «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության անդամ Վալերիա Բոյերը վերընտրվել է պատգամավոր:

«Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձեւի ճարտարապետը կրկին հայտնվել է խորհրդարանում: Նա, ստանալով քվեների 50,65 տոկոսը, հաղթել է իր մրցակից սոցիալիստ թեկնածուին:

Հիշեցնենք, որ Բոյերի հեղինակած՝ ցեղասպանության ժխտումը քրեական հանցանք համարող օրինագիծը 2012-ի հունվարին ընդունվել էր Սենատի կողմից: Բայց կարճ ժամանակ անց երկրի սահմանադրական խորհուրդը չեղյալ էր հայտարարել Սենատի ընդունած որոշումը` պատճառաբանելով, որ դա հակասում է սահմանադրության 33-րդ հոդվածին:

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել թուրքամետ գործունեությամբ աչքի ընկնող պատգամավորության 2 թեկնածու»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ