Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական շենքերից մեկր, որտեղ տեղակայված է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաեւ երեւանցիներին հայտնի «պոչտան», շատ շուտով հյուրանոցի է վերածվելու: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Հյուրանոցի ապագա սեփականատերերն արդեն ՀՀ իշխանության հետ պայմանավորվածության են եկել, եւ շատ շուտով այստեղ կառուցվելու է «Արարատ Հայաթ» բրենդը կրող հյուրանոցը: Նկատենք, որ այս բրենդը բավականին հեղինակավոր համբավ ունի Մոսկվայում, որտեղ սիրում են միմյանց հետ հանդիպել հայ եւ ռուս օլիգարխները, պետական պաշտոնյաներն ու ստվերային գորշ կարդինալները: Հյուրանոցր Մոսկվայում, ըստ այդմ նաեւ Երեւանում պատկանում է Աժ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանին, որր պատգամավոր դառնալուց առաջ եղել է Վայոց ձորի մարզպետ: Շրջանառվող լուրերի համաձայն` կառուցապատողներըպահպանելու են շենքի արտաքին ֆասադը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ