Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ օրերս ԱԺ-ից դուրս եկող Հովիկ Աբրահամյանը հարցրել է. էն ո՞ւմ ավտոն էր անցնում մեր կողքով:

«Ասել են. Իսագուլյան Գառնիկի: Կասեք` սրանից հետո էն կողմից մտնի ԱԺ, «այստեղից չի կարելի»: Խոսքը գլխավոր մուտքի մասին է, որտեղից ներս են մտնում միայն ԱԺ ղեկավարության, հանձնաժողովների նախագահների, տեղակալների եւ, իհարկե, Թոխմախի Մհերի ավտոմեքենաները, ով այս պարագայում ինքն իրեն նման արտոնություն է տվել:

ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցչի՝ Իսագուլյանի եւ Հ. Աբրահամյանի ջրերը երբեք էլ նույն առվով չեն հոսել, մանավանդ այն օրից, երբ Հովիկ Աբրահամյանը կանչել է Իսագուլյանին, ասել` ինչ զեկուցես նախագահին, նախօրոք ինձ պիտի տեղյակ պահես, իսկ Իսագուլյանը, ըստ ԱԺ աղբյուրների, չի համաձայնել:

Սամվել Նիկոյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո Իսագուլյանի ավտոմեքենան, այնուհանդերձ, հնարավորություն էր ստացել մուտք գործել ԱԺ տարածք, սակայն Աբրահամյանի վերադարձից հետո ինչպես այս, այնպես էլ մնացյալ հարցերում «վերադասավորությունները» շարունակվում են»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ