Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, պատգամավոր դառնալուց հետո ձեռնամուխ է եղել ոչ թե օրենսդիր աշխատանքին, այլ իր աշխատասենյակի վերանորոգմանը:

«Նա աշխատասենյակի պատուհանները փոխել է եվրոպատուհաններով առանց որեւէ մեկի համաձայնությունը ստանալու: Բանն այն է, որ ԱԺ բոլոր պատուհանները միատեսակ փայտից են, եւ արգելված է դրանք փոխելը՝ շենքի ընդհանուր տեսքը պահպանելու համար: Բայց Սեդրակյանին ԱԺ հին ոճը դուր չի գալիս:

Սա դեռ ամենը չէ: Սեդրակյանը որոշել է ընդլայնել իր աշխատասենյակը հարեւան պատգամավորների հաշվին: Արդյունքում քանդել է ՕԵԿ-ական պատգամավորներից մեկի սենյակի կեսը, որպեսզի ընդունարան ունենա՝ իր քարտուղարուհիներով:

Ինչպես պնդում են մեր աղբյուրները, Սեդրակյանի արածը զայրացրել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, որը կատարվածի մասին Հովիկ Աբnահամյանին է դժգոհել: Մեկնաբանությունների համար զանգահարեցինք Սեդրակյանին, սակայն նրա փոխարեն պատասխանեց օգնականը՝ ասելով, որ պատգամավորը ՀՀ-ում չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ