Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը մի քանի օր է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հրավիրում է հարցաքննության, սակայն նա չի գնում:

Ըստ այդ տեղեկությունների՝ Բաբայանը Ծառուկյանի մյուս թիկնապահների հետ միասին ժամանակին մարդ է ծեծել, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Լարիսա Թորոսյանին ծեծել եւ ձեռնաշղթաներով տարել է Աբովյանի աղբավայր, նետել այնտեղ: Թորոսյանը դեպքից հետո հիվանդություն է ձեռք բերել:

Որքանո՞վ են հավաստի այս լուրերը: «Ժողովուրդ»-ի հարցին Էդուարդ Բաբայանը պատասխանեց. «Սուտ է, ինձ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրել: Ես ընդհանրապես ոչ մի ծեծի հետ կապ չունեմ: Չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Եթե նման բաներ լիներ, կալանավորված կլինեի: Ամեն ինչ սուտ է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ