18:01 - 19.05
Դիտվել է 19521 անգամ
Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ուղեւորը քաշքշել է ուղեկցորդուհուն
23:27 - 19.05
Դիտվել է 15433 անգամ
Եկել 100 մանեթ թուլափայ էին տվել, ու եթե մենք չգնայինք նման քայլի, ոչ էլ մեզ բանի տեղ կդնեին. զոհված զինվորի եղբայր (ֆոտո)
21:25 - 19.05
Դիտվել է 15225 անգամ
Ադրբեջանը հաղորդագրություններ է գնել «Եվրատեսիլ-2013»-ի համար (վիդեո)
00:54 - 19.05
Դիտվել է 13580 անգամ
Երեւի այդ շենքը չավարտեմ, որ Դիաբեքիրի մանդատ ստանամ. Արագած Ախոյանը` բնակարանային սկանդալում հայտնվելու մասին
10:19 - 19.05
Դիտվել է 13204 անգամ
Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված մյուս զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր
«168 ժամ». Քոչարյանին սատարելու հարցը ՀՅԴ-ի օրակարգում չկա
Հուլիս 19, 2012«ՀՅԴ ԳՄ-ն առաջնորդվում է Գերագույն ժողովի որոշումներով: ժողովում նման որեւէ քննարկում եւ որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ ԳՄ-ն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության հարցով որեւէ քայլ չի ձեռնարկել»,- երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել Է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ պատասխանելով նախագահական ընտրություններում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարելու վերաբերյալ հարցին:
«Իսկ հնարավո՞ր է` ընտրություններից առաջ ՀՅԴ-ն եւս մեկ արտահերթ Գերագույն ժողով հրավիրի եւ քննարկի Ռ. Քոչարյանին սատարելու հարցը: «Եկեք գուշակություններով չզբաղվենք: Ես պարզ ասացի, որ ԳՄ-ն առաջնորդվում է մեր ժողովի որոշումներով: Ժողովում ոչ միայն նման որոշում, այլ քննարկում տեղի չի ունեցել: Այսինքն՝ նման հարց առհասարակ մեր օրակարգում չկա»,- եզրափակել է նա»,- գրում է «168 ժամը»։