Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այս օրերին մասնավոր այցով, ընտանյոք հանդերձ, գտնվում է Ֆրանսիայում: Այնուհանդերձ, նա հանդիպումներ կունենա Բրյուսելում, որից հետո, արդեն սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում, կմեկնի ԱՄՆ` «Կարնեգի» հիմնադրամում զեկույց կարդալու:

«Նույն աշնանը արդեն հայտնի կդառնա նաեւ, թե ինչ ֆորմատով է ձեւավորվում հայաստանյան լիբերալ-արեւմտյան թեւը, ով է լինելու լիդերը, ում թեկնածությունն են պաշտպանելու նախագահական ընտրություններում: Մեր տեղեկություններով, աշնանը ԱՄՆ է մեկնելու նաեւ Դավիթ Շահնազարյանը»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ