Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը դիտորդական առաքելությամբ գտնվում է Լեռնային Ղարաբաղում, «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այցելել է Մարտակերտի չորս գյուղերի ընտրատեղամասեր եւ խախտումներ չի հայտնաբերել:

««Մենք խոսել ենք ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց հետ, ցուցակների, ընտրակաշառքների, ճնշումների հետ կապված պրոբլեմներ չեն մատնանշել»,- ասաց նախկին վարչապետը` հավելելով, որ արցախյան ընտրությունները համեմատության եզր չունեն հայաստանյան վերջին ընտրությունների հետ: «Տարբեր աշխարհներ են: Համեմատելն անհնար է: Այստեղ ոչ ոք չի բողոքում ընտրացուցակներից, ընտրակաշառքից,- ասաց ընդդիմադիր գործիչը:- Պատճառը գուցե պատերազմական իրավիճա՞կն է, որ համախմբում է մարդկանց, գուցե արցախցիների բնավորությո՞ւնը»»,- Բագրատյանի խոսքը մեջբերում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ