Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեկ նախագահական նստավայր է գնացել Գյումրիի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին էլ նախագահական էր այցելել ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը, ինչից քիչ անց ԲՀԿ-ն հայտարարեց, որ իրենց Գյումրիի քաղաքապետի թեկնածուն Բալասանյանն է: Վարդան Ղուկասյանը, որը ջանք չէր խնայում Գյումրիի քաղաքապետի պաշտոնում 5-րդ անգամ առաջադրվելու «դաբրո» ստանալու համար եւ զուգահեռ հայտարարում էր, որ եթե անգամ ՀՀԿ-ն իրեն չսատարի, միեւնույն է` առաջադրվելու է, արդեն երկու օր է` լուռ է: Երեկ ոչ Ղուկասյանը, ոչ նրա մամուլի խոսնակը մեր թղթակցի հեռախոսազանգերին չեն պատասխանել: Ենթադրվում է, որ Վարդանիկին չի հաջողվել որեւէ արդյունքի հասնել»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ