01:22 - 24.05
Դիտվել է 28715 անգամ
Նոր մանրամասներ Զատիկյանների ընտանիքի ողբերգական պատմությունից. երկու եղբայրների մահը միաժամանակ պատվիրված է եղել
17:14 - 24.05
Դիտվել է 16852 անգամ
«Վերջին զանգ» ՃՈ տուգանային հրապարակում. «Գոլդ» համարանիշներով մեքենաների փուչիկները «շոգին» չեն դիմացել (ֆոտոռեպորտաժ)
18:02 - 24.05
Դիտվել է 12109 անգամ
Աղջիկը վթարից հետո նետվել է կամրջից
00:09 - 24.05
Դիտվել է 12084 անգամ
Եթե նախագահն ասում է, ուրեմն` բացթողումներ ունեցել եմ. Անդրանիկ Միրզոյանը մեկնաբանում է իր պաշտոնանկությունը
00:51 - 24.05
Դիտվել է 10673 անգամ
Փայլակ Հայրապետյան. Չեմ ուզում դիմել որեւէ մեկին, խնամի բան խառնել
«Հայկական ժամանակ». ՀՀ անձնագրերը տպվում են Ջրվեժի տպարանում
Հուլիս 21, 2012Ոստիկանությունը մինչ օրս ստել է`ասելով, թե ՀՀ անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Երեկ «Հժ» թղթակիցը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին հարցրել է` ճիշտ է արդյոք, որ անձնագրերը տպվում են Ջրվեժի տպարանում:
Ամենազավեշտալին այն է, որ ոստիկանությունում, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից բացի, որեւէ մեկը այս հարցի պատասխանը չի իմացել, քանի որ լրագրողների հետ հանդիպմանը ներկա ոստիկանության տարբեր կառույցների ղեկավարները, լսելով մեր թղթակցի այս հարցը, սկսել են ծիծաղել` ընդունելով դա որպես կատակ: Չի ծիծաղել միայն Օսիկյանը: Նա ասել է. «Նախորդ տարի ոստիկանության կողմից հայտարարված մրցույթը, այո, ֆրանսիական ընկերությունն էր կատարում... մայիս ամսվա ընթացքում նոր մրցույթով, լրացուցիչ մրցույթով հայկական կազմակերպություն է հաղթել, ինչի արդյունքում, այո, այն նույնպես այսօրվանից սկսած սպասարկելու է նաեւ հայկական կազմակերպությունը»: Անշուշտ, սա կարող է «նպաստավոր» ազդեցություն ունենալ առաջիկա ընտրություններում` ընտրողների «անհրաժեշտ» թիվ ցույց տալու համար»,- գրում է «Հայկական ժամանակը»: