00:37 - 22.05
Դիտվել է 28811 անգամ
17-ամյա աղջիկը ժամադրվել է համագյուղացու հետ եւ դանակահարել նրան
15:23 - 22.05
Դիտվել է 24754 անգամ
Քրեական հեղինակության թոռը զորամասում կրակել է ծառայակցի վրա
00:51 - 23.05
Դիտվել է 13116 անգամ
Հովիկ Աբրահամյանը՝ բանակում ատամը կոտրելու, եղբայրներով քույրերի հետ ամուսնանալու , Ծառուկյանի աղջկա ձեռքը խնդրելու մասին (ֆոտո)
12:32 - 22.05
Դիտվել է 10391 անգամ
Հանրապետական պատգամավորն անբարոյական անվանեց Զարուհի Փոստանջյանին
13:56 - 22.05
Դիտվել է 9391 անգամ
Ես օլիգարխ չեմ. Գագիկ Բեգլարյան
«Ժամանակ». «Դոդի Էդոյի» կողմից կնոջ ներկայությամբ դաժան ծեծի ենթարկված վարորդը ետ է վերցրել ցուցմունքը
Հուլիս 21, 2012Այս տարվա մայիսի 7-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ «Դոդի Էդո» մականվամբ պետի կողմից Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի 37-ամյա վարորդ Արկադի Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով գործի վարույթը կարճվել է: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ «Ժամանակին» հայտնեցին, որ Արկադի Գրիգորյանը ետ է վերցրել իր բողոքը, այդ իսկ պատճառով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է վերջինիս բողոքի բացակայության պատճառաբանությամբ:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին (Դոդի Էդո), ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցում են, որ ծեծողը Բաբայանը չի եղել:
Սակայն ըստ Ժամանակի» ունեցած տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ «Դոդի Էդո» մականվամբ պետն է մայիսի 7-ին դաժան ծեծի ենթարկել միկրոավտոբուսի վարորդին՝ մեքենան կանգառից դուրս չհանելու համար:
Նախ` նրան ծեծել են իր մեքենայում, ապա այլ մեքենայով տեղափոխել Ծառուկյանին պատկանող մի գազալցակայան ու էլի ծեծել` ստիպելով, որ լռի ու ոչ մեկին չասի կատարվածի մասին:
Ըստ ականատեսների՝ ծեծվելու պահին միկրոավտոբուսի մեջ է եղել նաեւ վարորդի կինը:
Ըստ որոշ այլ տեղեկությունների` Է. Բաբայանը այնտեղ չի եղել, պարզապես նրա հրահանգով իր մարդիկ են ծեծել վարորդին»,- գրում է «Ժամանակը»: