Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գավառի մանկատան աղջիկ սաներին տանում են Թուրքիա. «Առավոտը» նման ահազանգ է ստացել ընթերցողներից:

«Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը մեզ հետ զրույցում չհերքեց լուրը: Նա հավելեց, որ մեկնողների խմբում ոչ միայն աղջիկներ, այլեւ տղաներ կան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու մանկատան ղեկավարության ներկայացուցիչներ: Նրա ասելով, «թուրքական» միջոցառումը հետեւյալ բնույթի է. «Դա, այսպես ասած, մշակութային միջոցառում է եւ հանգստանալու միջոցառում: Երեւի մի 10 օրով է, ժամկետները դեռ ճշտված չեն, մեկնելու են 12-ից բարձր տարիքի երեխաներ»:

Տնօրենը խոստովանեց, որ լուրը լայն ռեզոնանս է ստացել, եղել են մարդիկ, որ 1-02 են զանգել ու անգամ ոստիկանությունից մարդիկ են եկել՝ մեկնող երեխաների տվյալներն ու ցուցակները ստուգելու: Նալբանդյանը վստահեցրեց, որ հրավերը Պոլսո պատրիարքարանից է, հայ-շվեդական մի կազմակերպության ֆինանսավորմամբ. «Ուղղակի ցինիզմը այն աստիճանի է հասել, որ ինչ ասես չեն ասում: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, որ 30 երեխա շրջագայելու է Արեւմտյան Հայաստանում՝ Կարս, Անի, Սուրբ Խաչ եկեղեցի, Եղիշե Չարենցի տուն, մեր պապենական հողերը»:

Նա ասաց նաեւ, որ նախորդ տարիներին էլ Գավառի երեխաներին տարել են Գերմանիա, Հոլանդիա, ԱՄՆ, Ֆրանսիա: «Պատրիարքն է հրավիրել, մերժե՞նք հայոց պատրիարքին…Ի դեպ, բոլորը, այդ թվում մարզի ոստիկանությունը ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ այլ բան չեմ անի»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ