Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Չորորդ ինքնիշխանություն» թերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Նա ասում է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ապահովել Լեռնային Ղարաբաղի այնպիսի լուծում, որի երաշխավորը կդառնա ինքը՝ Ռուսաստանը: Ռուսաստանը տեսնում է, որ ռազմաքաղաքական բալասնն աստիճանաբար փոխվում է հօգուտ Ադրբեջանի: Նա տեսնում է, որ իրավիճակը լրիվ ինքնահոսի թողնելու դեպքում՝ գնալով ավելի դժվար է լինելու այսպիսի ստատուս քվոյի իրավիճակում պահպանել խաղաղության երաշխավորի իր դերը: Ի վերջո, նա ունի շահեր՝ կապված Ադրբեջանի հետ  եւ ցանկանում է պահպանել իր ազդեցությունն Ադրբեջանի վրա: Միաժամանակ, հաշվի առնելով Թուրքիայի աճող դերը տարածաշրջանում, որին, ի դեպ, շատ օժանդակեց այսպես կոչված «նախաձեռնող ֆուտբոլային դիվանագիտությունը», Ռուսաստանը շահագրգռված է իր ազդեցության ամրապնդման հետ կապված  շուտափույթ լուծումներ գտնել: Իմ կարծիքով ՌԴ-ն հաշվի է առնում նաեւ այն հանգամանքը, որ Արեւմուտքն այս պահին չի կարող այլընտրանք ծառայել խաղաղության հաստատման կամ անվտանգության երաշխիքների տրամադրման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ