Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, թե սպասվող նախագահական ընտրություններում ամենամեծ ինտրիգն այն է, թե քանի փուլով են ընթանալու ընտրությունները:

«Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերից մեկում արդեն հասկացրել է՝ պետք է բացառապես կենտրոնանալ մեկ փուլի վրա, բոլոր ռեսուրսները կիրառելով այդ ուղղությամբ:

Այլ է մոտեցումը «կոնկուրենտ» ֆիրմայում: Ճիշտ է, եթե ֆորս մաժոր չեղավ, Քոչարյանը չի մասնակցելու այդ ընտրություններին ու պայքարելու է վարչապետի աթոռի համար: Այնուհանդերձ, նա իր ռեսուրսներն արդեն իսկ դասավորում է այնպես, որ ընտրություններն անցնեն երկու փուլով, Սերժ Սարգսյանն անչափ դժվար հաղթանակ տանի, եւ ինքը, որպես ապագա վարչապետ, նրան օգնության հասնի:

Հիշենք, որ համանման սցենար պետք է կիրառվեր նաեւ 2008-ին: ՀՀԿ լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այն ժամանակ Ահարոն Ադիբեկյանն իր հարցումների արդյունքում բացառապես պնդում էր, որ մեկ փուլով Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովված է:

Սակայն ընտրություններից մի քանի օր առաջ նա սկսել էր ՀՀԿ ծերակույտին եւ Սերժ Սարգսյանին համոզել, որ երկու փուլով ընտրություններ անցկացնելն առավել գրագետ ու ճիշտ մարտավարություն է: ՀՀԿ-ում հասկացել էին, թե ինչն ինչից հետո է, խայծը կուլ չէին տվել»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ