14:42 - 18.05
Դիտվել է 28356 անգամ
Սպանված զինվորի հարազատները վերադառնում են. հուղարկավորությանը կմասնակցեն նաեւ Օհանյանն ու Գասպարյանը (ֆոտոռեպորտաժ)
00:01 - 17.05
Դիտվել է 18994 անգամ
Աշոտ Տոնոյանը «գցել է» նաեւ Արթուր Իսպիրյանին. երաժիշտը մանրամասներ է պատմել
12:14 - 18.05
Դիտվել է 16652 անգամ
Ծեծկռտուք ոստիկանների եւ սպանված զինվորի հարազատների միջեւ. նրանց չեն թողնում Երեւան գալ
14:13 - 18.05
Դիտվել է 14377 անգամ
Սեյրան Օհանյանը պատմում է, թե ինչպես է եղել զինվորի սպանությունը. ծնողները չեն հանդարտվում
00:19 - 17.05
Դիտվել է 13414 անգամ
Տավուշի մարզի զորամասում սպանված զինծառայողը շուտով պետք է արձակուրդ գար. մանրամասներ
«Ժողովուրդ». Քանաքեռ-Զեյթունի թաղապետին պաշտոնանկ են անելու
Օգոստոս 03, 2012Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանն առաջիկայում հրաժարական է տալու:
Ըստ ամենայնի՝ նրա «ոտքի տակը փորել է» ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը), որը ցանկանում է համայնքում սեփական պատգամավոր ունենալուց հետո նաեւ սեփական թաղապետ ունենալ (բարձրագույն իշխանություններին զեկուցել է, թե Քոթանջյանը ԲՀԿ-ի օգտին է աշխատել):
Նույնիսկ խոսվում էր, որ ՀՀԿ-ական Քոթանջյանը գուցե արձակուրդից հետ չվերադառնա, սակայն մեզ հետ զրույցում նա ասաց. «Ես հիմա աշխատանքի վայրում եմ ու նման տեղեկություն չունեմ: Հրաժարական էլ չեմ տվել»:
Հարցին, թե ինչու է այդքան վստահ, որ հրաժարական չի տալու, արդյոք պատճառն այն է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր երեխաների քավորն է, թաղապետը կոպիտ պատասխանեց. «Ես իմ տեղում աշխատում եմ: Ու բոլոր հարցերը պետք է բխեն դրանից»: