Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ»-ը գրում է, որ 2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց  սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Շրջանցիկ այդ ճանապարհը  կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն:

«Շինարարության համար, մեր տվյալներով, ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար: Ներկայումս այս ճանապարհում, շուրջ 20 տեղ ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել է անբարեկարգ: Պատճառը, ըստ մասնագետների, ասֆալտի հիմքի թույլ լինելն է, մեծ հաշվով՝ ճանապարհաշինարարների  անորակ աշխատանքը:

Ներկայումս  ճանապարհի եզրին քարակույտեր են թափված, որպեսզի դրանով հարթեցվեն միջպետական ճանապարհի քանդված տեղերը:  ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ինտերնետային  կայքի  Լինսի ծրագրի ճանապարհաշինության  բաժնում այս  ճանապարհի վերաբերյալ նշված  է.  «Կառուցվել է Կիրանց-Ոսկեպար սահմանամերձ գյուղերը կապող ավտոճանապարհը` դարձնելով այն ավելի անվտանգ»: Իրականում հնարավորության կար սահմանագիծը շրջանցող  ճանապարհը կառուցել ավելի կարճ, ավելի հարթ տեղանքով,  ադրբեջանական զինուժի ոտնձգություներից  պաշտպանված, անվտանգ տարածքով:

Խորհրդային տարիներին Կիրանց –Ոսկեպար հատվածը 4 կմ երկարություն ուներ: Ներկայումս գրեթե նույն  տարածքով ձգվող,  ռազմավարական նշանակություն ունեցող, ռազմական տեխնիկայի եւ զինուժի տեղաշարժի համար կառուցված հողաշեն ճանապարհը ունի 5 կմ երկարություն: Այն ադրբեջանական հրետակոծությունից պաշտպանված է  հողապատնեշներով: Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված շրջանցիկ ճանապարհը կրկնակի երկար է, այն ձգվում է  լեռնային բաց տեղանքով, խոցելի է ադրբեջանական հենակետերի կողմից: Տրանսպորտային միջոցների տերերը շրջանցիկ այդ  ճանապարհը հաղթահարելիս հավելյալ վառելիք, ժամանակ եւ նյարդեր են ծախսում:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ