00:24 - 19.06
Դիտվել է 16063 անգամ
Արտակ Բուդաղյանը միջադեպի մասին ոչինչ չի պատմել, ոնց որ շոկի մեջ լինի. Բուդաղյաններ
13:02 - 19.06
Դիտվել է 11758 անգամ
21-ամյա աղջիկը հունիսի 9-ին տնից դուրս է եկել եւ մինչ այսօր նրա մասին ոչոք ոչինչ չգիտի
02:58 - 19.06
Դիտվել է 11722 անգամ
28-ամյա երիտասարդը սիրային կապի մեջ է մտել ընկերոջ մոր հետ եւ նրան դաժան ծեծի ենթարկել
18:31 - 19.06
Դիտվել է 11694 անգամ
Տիկին Շողիկը ինձ լավ չի ֆինանսավորում. Սամվել Ալեքսանյան
14:43 - 19.06
Դիտվել է 9825 անգամ
Վարդան Այվազյան vs Լեւոն Զուրաբյան. հերթական «փոխհրաձգությունը» ԱԺ-ում
«Հրապարակ». Նոր Նորքում նախկին թաղապետի արձանն են դնելու
Օգոստոս 04, 2012«Հրապարակը» գրում է. «Պարզվում է՝ մեր օրերում արդիական է դառնում Երեւանում վարչական շրջանների ղեկավարների արձաններ կանգնեցնելը:
Ահա այսպիսի մի արձան է շուտով վեր խոյանալու Նոր Նորք վարչական շրջանում: Մեզ լուրեր էին հասել, թե ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝ նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի արձանն են կանգնեցնելու այստեղ: Մեզ հասած լուրերով, այդ գործը նախաձեռնել են նրա ընկերները:
Անհավանական թվացող այս լուրերից տեղյակ չէին քաղաքապետարանում: Լրատվության վարչության պատասխանատու Արթուր Գեւորգյանը նախ հարցը գրավոր պահանջեց, ապա բանավոր ասաց, թե տեղյակ չեն, անգամ ընդլայնված նիստում նման հարց չի քննարկվել:
Սակայն պարզվում է՝ այս պատմությունը երկամյա կյանք ունի՝ թաղապետի մահվան ժամանակից ի վեր, եւ աշխատանքներ են տարվում արձանի պատրաստման ուղղությամբ: Այս մասին մեզ հայտնեց հանգուցյալ Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա՝ այն երկու տարի առաջ նախաձեռնել է Նոր Նորքի թաղապետարանը եւ դիմել քաղաքապետարան: Այժմ էլ արձանի կառուցման աշխատանքներն են ընթանում, եւ հնարավոր է, որ մինչեւ Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 21-ը, հասցնեն տեղադրել»: