00:01 - 25.05
Դիտվել է 14800 անգամ
Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը Ղարաբաղում ոսկու տարածքնե՞ր է հայտնաբերել
19:03 - 25.05
Դիտվել է 9512 անգամ
Ուժեղ կարկուտ Լոռիի մարզում
01:45 - 25.05
Դիտվել է 8575 անգամ
14-ամյա ջրահեղձված տղային ծնողները ղարաբաղյան պատերազմում զոհված հորեղբոր անունն էին դրել
15:56 - 25.05
Դիտվել է 7639 անգամ
Զայրացած տղամարդը սպանել է հղի բժշկուհուն
07:01 - 25.05
Դիտվել է 6928 անգամ
«Ժողովուրդ». Դասախոսը կախվել է
«Ժամանակ». ԲՀԿ-ն քաղաքականացված պատասխան տվեց Յուրի Վարդանյանի մասնագիտական դիտարկմանը
Օգոստոս 04, 2012«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակնհայտորեն քաղաքականացրեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի գնահատականը, որ նա տվել էր Օլիմպիադայում առաջինը ձախողված հայաստանցի ծանրորդ Առաքել Միրզոյանի ելույթի հետ կապված: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Ինչպես հայտնի է, Յուրի Վարդանյանը բարձրացրել էր Գագիկ Ծառուկյանի ոչ պրոֆեսիոնալ որոշումների սխալականության հարցը: Յուրի Վարդանյանի այս մասնագիտական դիրքորոշմանը «Բարգավաճ Հայաստան»-ն արձագանքեց իր մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ակնհայտորեն քաղաքականացված պատասխանով, թե` թող Յուրի Վարդանյանը չգնար Ամերիկա եւ մնար Հայաստանում ու օգներ ծանրամարտին: Ուրիխանյանը, բնականաբար, ակնարկում էր, որ Ծառուկյանն օգնել է ծանրամարտին, ծանրամարտիկներին, պահել է մարզաձեւը: Միգուցե, փառք ու պատիվ իրեն: Բայց մի՞թե դա նշանակում է, որ Ծառուկյանը այսպիսով դառնում է անսխալական եւ նրան իրավունք է վերապահվում ամեն ինչ անել եւ լինել պատասխանատվությունից դուրս:
ԲՀԿ-ի քաղաքականացված պատասխանը, եթե անգամ մի կողմ թողնենք տարրական հարգանքը լեգենդար մարզիկի հանդեպ, ըստ էության վկայում է, որ մարզական, մասնագիտական ոլորտում «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ասելիք չունի: Այսինքն` Յուրի Վարդանյանը չափազանց դիպուկ է տվել երեւույթի գնահատականը, տվել է մասնագիտական այնպիսի հմտությամբ եւ ճշգրտությամբ, որ Գագիկ Ծառուկյանը, որպես ՀԱՕԿ-ի նախագահ, այլեւս ասելիք չունի եւ ստիպված իր կուսակցական խոսնակի միջոցով պարզապես քաղաքականացնում է իրողությունը` փորձելով խնդիրը շեղել սպորտի, հետեւաբար նաեւ` իր կոնկրետ պատասխանատվության ոլորտից»,- գրում է «Ժամանակը»: