14:42 - 18.05
Դիտվել է 37179 անգամ
Սպանված զինվորի հարազատները վերադառնում են. հուղարկավորությանը կմասնակցեն նաեւ Օհանյանն ու Գասպարյանը (ֆոտոռեպորտաժ)
12:14 - 18.05
Դիտվել է 20899 անգամ
Ծեծկռտուք ոստիկանների եւ սպանված զինվորի հարազատների միջեւ. նրանց չեն թողնում Երեւան գալ
14:13 - 18.05
Դիտվել է 18330 անգամ
Սեյրան Օհանյանը պատմում է, թե ինչպես է եղել զինվորի սպանությունը. ծնողները չեն հանդարտվում
00:01 - 18.05
Դիտվել է 12547 անգամ
Հրանտ Մաթեւոսյանի անտառապետ եղբորորդին ի՞նքն է իրեն դանակահարել. նոր մանրամասներ
13:13 - 18.05
Դիտվել է 10459 անգամ
Սպանված զինվորի դագաղը մեքենայից հանել են ու սպառնում են ոտքով բերել Երեւան
«Առավոտ». Ծեծված հարսը սկեսուրից որպես փոխհատուցում 17 միլիոն 350 հազ. դրամ է պահանջում
Օգոստոս 04, 2012Նախօրեին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մոտ 4 ժամ տեւեց դատական նիստը, որտեղ լսվում էր Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ սկեսուր Հայկանուշ Միքայելյանի: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը:
«Նշենք, որ տուժող կողմը որպես փոխհատուցում պահանջում է 17 միլիոն 350 հազ. դրամ է… Սա առիթ դարձավ, որ տուժող Մարիամ Գեւորգյանի նախկին ամուսինն ու ծեծի ենթարկած սկեսրոջ հարազատները հայտարարեն, որ այս դատական հայցը մի նպատակ ունի` ուզում են իրենցից փող պոկել:
«Առավոտը» Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչի հիման վրա է հաշվարկվել 17 միլիոն 350 հազ. դրամը: Փաստաբանի խոսքերով` ցանկացած տուժող, որին պատճառվել է վնաս, իրավունք ունի փոխհատուցում պահանջելու, տվյալ դեպքում այդ գումարը բարոյական եւ նյութական վնասի հանրագումարն է: Ինչ վերաբերում է գումարին, ապա դա բժշկական փաստաթղթերի հիման վրա հաշվարկված գումարն է, որը հետագայում, եթե դատավճիռը կայացվի հօգուտ տուժողի, պետք է ուղղվի բժշկական ծառայություններին: Այսինքն փոխհատուցման գումարով պետք է վերականգնվի Մարիամ Գեւորգյանի առողջությունը, որը, ըստ հայցի, վնասվել է խոշտանգումների արդյունքում»,- գրում է «Առավոտը»: