00:01 - 25.05
Դիտվել է 15638 անգամ
Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը Ղարաբաղում ոսկու տարածքնե՞ր է հայտնաբերել
19:03 - 25.05
Դիտվել է 11600 անգամ
Ուժեղ կարկուտ Լոռիի մարզում
15:56 - 25.05
Դիտվել է 9537 անգամ
Զայրացած տղամարդը սպանել է հղի բժշկուհուն
01:45 - 25.05
Դիտվել է 9191 անգամ
14-ամյա ջրահեղձված տղային ծնողները ղարաբաղյան պատերազմում զոհված հորեղբոր անունն էին դրել
07:01 - 25.05
Դիտվել է 7893 անգամ
«Ժողովուրդ». Դասախոսը կախվել է
«Ժողովուրդ». Եզդիները «հարցի արդարացի լուծում» են պահանջում
Օգոստոս 09, 2012Երեկ եզդիների մարզային կոմիտեների ղեկավարները եզդիների միության փոխնախագահ Գոգո Ասոյանի հետ միասին դիմում-առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարություն, որով պահանջում են աղջիկների համար ամուսնության նվազագույն շեմ համարել 16 տարեկանը։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
««Գոնե աղջիկների համար 16, իսկ տղաների համար 17 սահմանեն։ Մեր ավանդույթներն են այդ պահանջում, մեր օրենքն է այդպիսին»,- ասաց նա։ Ու եթե կառավարությունը եզդիների դիմումը մերժի, ապա նրանք բողոքի ակցիաներ կկազմակերպեն եւ կպահանջեն «հարցի արդարացի լուծում»:
Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսի 13-ին «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին գործադիրը հավանություն էր տվել, որով կանանց եւ տղամարդկանց համար սահմանվում է ամուսնության միեւնույն տարիքը՝18 տարեկանը։ Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային հավասարություն ապահովելու պահանջով»,- գրում է «Ժողովուրդը»: