00:51 - 23.05
Դիտվել է 29736 անգամ
Հովիկ Աբրահամյանը՝ բանակում ատամը կոտրելու, եղբայրներով քույրերի հետ ամուսնանալու , Ծառուկյանի աղջկա ձեռքը խնդրելու մասին (ֆոտո)
13:25 - 23.05
Դիտվել է 14528 անգամ
Փղախտով տառապող հիվանդը վերցվել է դիսպանսեր հսկողության
00:35 - 23.05
Դիտվել է 12953 անգամ
Ուրիշներին մի լսեք. «Քավոր Հարութը»` Գյումրիում սպասվող վենդետայի մասին
13:32 - 23.05
Դիտվել է 11526 անգամ
Տիգրան Սարգսյանի մեկնաբանություններն իր ու Գագիկ Խաչատրյանի եկամուտների մասին
19:08 - 23.05
Դիտվել է 5980 անգամ
Լյուքս Ստեփանյանի ծնողների նկատմամբ զինվորականների կողմից բռնություններ գործադրվելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում
«Ժամանակ». Դիմումների ընդունման վերջին օրը Վանաձորի քաղաքապետի նոր թեկնածու է հայտնվել
Օգոստոս 11, 2012Համայնքապետերի առաջադրման դիմումների ընդունման վերջին օրը` օգոստոսի 10-ին, նոր թեկնածու է հայտնվել Վանաձորում այս տարվա սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի թեկնածուների ընտրացուցակում` Տիգրան Գրիգորյանը, ում մասին հայտնի է միայն, որ նա անկուսակցական է: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Մեր տեղեկություններով, նա 2007-ին փորձել է առաջադրվել թիվ 31 ընտրատարածքում, սակայն հրաժարվել է իր մտադրությունից, իսկ 2012-ին մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել է մայրաքաղաքի թիվ 7 ընտրատարածքում` պայքարելով ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանի ու ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ինքնաառաջադրման դիմում է ներկայացրել նաեւ «Օրանժ Արմենիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղի նախկին տնօրեն, «Ապագա Վանաձոր» խմբի համակազմակերպիչ Տարոն Ապրեսյանը:
Այսպիսով, Վանաձորում ընտրապայքարի մեջ կմտնեն 5 թեկնածուներ»,- գրում է «Ժամանակը»: