Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի փոփոխությունները կքննարկվեն այսօր կառավարությունում: Մասնավորապես նախատեսվում է, որ Հայաստանում հյուրանոցները որակավորվելու են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղերով եւ հնգաթեւ աստղերով ու Դելյուքս գրառմամբ նշվող հինգ-աստղանի Դելյուքս որակավորման կարգերով, մոթելները` հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգաստղանի որակավորման կարգերով, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները` հնգաթեւ աստղերով նշվող մեկից չորսաստղանի որակավորման կարգերով, հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները` հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով: Այդ մասին գրում է «Ազգ» թերթը:

«Հինգաստղանի Դելյուքս հյուրանոցի համար սահմանվելու է պետական տուրք` տարեկան բազային տուրքի (1000 դրամի) 1500-ապատիկի չափով: Մինչեւ երեք աստղ հյուրանոցի, մոթելի ուրաքանչյուր աստղի համար պետական տուրքը կկազմի տարեկան բազային տուրքի 150 -ապատիկի չափով, չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով, հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով, հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով: Հանգստյան եւ մասնագիտացված ճամբարի կամ տան, պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղի (համալիրի) I կարգի համար պետական տուրքը կկազմի տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով, II կարգի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով, III կարգի համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով: Զբոսաշրջային տան I կարգի համար տարեկան պետական տուրքը կկազմի բազային տուրքի 15-ապատիկի չափով, II կարգի համար` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով, III կարգի համար` տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով:

Այս փոփոխության անհրաժեշտությունը, ըստ կառավարության հիմնավորման, բխում է Հայաստանում հյուրանոցների որակավորման նոր` «5-աստղանի Դելյուքս» կարգի ներմուծման անհրաժեշտությունից»,- գրում է «Ազգ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ