Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո) կարծիք է հայտնել Շարլ Ազնավուրի` Ռաբաթ միջնադարյան  համալիրի բացման արարողությանը երգելու մասին:

«Ես խնդրի մասին տեղյակ եմ մամուլից, գիտեմ որ բողոքել են ու անգամ կոչ արել, որ Շարլ Ազնավուրը ելույթ չունենա : Իհարկե, Ազնավուրի դիրքորոշումը էական բան է, քանի որ նա երեւելի անձնավորություն է, բայց մյուս կողմից էլ, հարցին պետք է այլ կերպ նայել: Այստեղ մի նրբություն կա. շատ դեպքերում մենք նեղանում ենք ուրիշներից՝ մեր չարածի համար, փոխանակ տեր կանգնելու մեր ունեցած եկեղեցիներին, մշակութային հուշարձաններին: Ժամանակին, որ մարդիկ սարքել են, հո չե՞ն մտածել, որ օրինակ, վրացիները կասեն դա մերն է, սարքել են ու օգտագործել: Ու եթե մարդն ուզում է գնալ իր ծննդավայրում երգել, կապել դրա հետ ինչ-որ բաներ, անհեռանկար է»,-ասել է է արվեստագետը:

Նրա ձեւակերպմամբ, բողոքելու փոխարեն, թող Հայաստանում օրական 10 եկեղեցի կառուցող մեծահարուստներից մեկը միջոցներ ներդնի՝ Վրաստանում եղած մեր մշակութային ժառանգությունը վերանորոգելու համար ու նպաստի, որ Ազանվուրը հայկական եկեղեցու բակում համերգ ունենա»,- գրում է «Առավոտ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ