Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի աղբյուրների  փոխանցմամբ՝ սեպտեմբերի սկզբին մի խումբ ընդդիմադիր արեւմտամետ գործիչներ մեկնելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանք մասնակցելու են Դեմոկրատական կուսակցության՝ Չիկագոյում կայանալիք համագումարին:

Մեր տեղեկությունների համաձայն՝ համագումարին ներկա կլինեն «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ»-ից՝ Խաչիկ Քոքոբելյանը եւ ՀԱԿ-ից դուրս եկած Դավիթ Շահնազարյանը, որը, ի դեպ, այս օրերին էլ գտնվում է ԱՄՆ-ում:

Մեզ հետ զրույցում «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը հաստատեց տեղեկությունը: «Նախատեսվում է նման այց ԱՄՆ, իսկ թե երբ, դեռեւս հստակեցված չէ»,-ասաց նա՝ հերքելով տեղեկությունը, որ Հայաստանից ԱՄՆ են մեկնում՝ Դեմոկրատների համագումարին մասնակցելու:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ