Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, որ Մասիսի ԲՀԿ ակտիվի մոտ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարություններից հետո  լուրեր են շրջանառվում, թե  Սերժ Սարգսյանը Ծառուկյանին կանչել է իր մոտ եւ խիստ զրույց ունեցել, որ առանց իր հետ բառ փոխանակելու նա իր ակտիվի մոտ հայտարարություններ է արել նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Ծառուկյանը մոտ 6-7 ԲՀԿ-ականների ներկայությամբ, խոսելով նախագահական ընտրությունների մասին, հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում աջակցելու համար նրա առաջ 2 պայման է դրել՝ ԲՀԿ-ին տալ կառավարության 30 տոկոսը եւ վարչապետի փոփոխություն կատարել:

«Եթե նա կհամաձայնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե ոչ՝ ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ