Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացումն այս տարի զգալիորեն մեղմել է Հայաստանում ձեւավորվող գնաճը։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

«Հիմնականում ներքին տնտեսությունից թելադրված զարգացումների հետեւանքով գնաճը վերադարձել է տատանումների թույլատրելի սահման։ Բայցեւ աստիճանաբար ուժեղացման միտում ունի։ Պատահական չէ, որ եթե հունիսին գնաճը տատանվում էր 0.7  տոկոսի սահմաններում, ապա հուլիսին արդեն հասավ 2,3 տոկոսի, իսկ օգոստոսին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմեց 2,5 տոկոս։ Կանխատեսվում է, որ գնաճային միտումները կուժեղանան նաեւ առաջիկա ամիսներին՝ պայմանավորված առաջին հերթին արտաքին միջավայրից թելադրված զարգացումներով»,- գրում է «Հայոց աշխարհը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ