Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այս օրերին Ղարաբաղում կառավարություն են ձեւավորում։ Չնայած կառավարության ղեկավարը նույնն է, բայց նորերի պակաս չկա։ Այս անգամ ղարաբաղյան քաղաքական կյանքում ՀՅԴ-ն առավել ակտիվ է, քան Հայաստանում։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Կառավարությունում փոխվարչապետը դաշնակցական Արթուր Աղաբեկյանն է, իսկ արտաքին գործերի նախարարությունը, հավանաբար, կղեկավարի դաշնակցական Դավիթ Իշխանյանը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՅԴ-ի Բակո Սահակյանին պաշտպանելու «գինը» հենց սա է։ Չի բացառվում, որ առաջիկայում այլ պաշտոններում եւս դաշնակցականներ նշանակվեն։ Ի դեպ, առավել ուշագրավ է, որ արտաքին քաղաքական ոլորտը դաշնակցականների ձեռքում է։ Մեր տեղեկություններով, դաշնակցության դրսի կառույցներն այսուհետ բավականին մեծ ջանքեր կգործադրեն հենց Ղարաբաղի քաղաքական կյանքում »,- գրում է «Իրատես de facto»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ