Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ը նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով է հանդես գալու: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

 «Մեր տեղեկությունների համաձայն, կոնգրեսականների գերակշիռ հատվածն այս դիրքորոշման կողմնակիցն է` հստակ պնդելով, որ այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը խիստ անհեռանկար քայլ կլինի: Ավելին, վերջիններս հակված են, որ այդ թեկնածուն լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլապես խժդժությունների նոր ալիք կբարձրանա:

Սակայն, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, այսօր ՀԱԿ-ում ոչ մեկը չգիտի, թե ինչ թեկնածուով ու ինչպիսի ձեւաչափով են նախագահի ընտրություններին մասնակցելու, քանի որ Տեր-Պետրոսյանն էլ կամուկացի մեջ է` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Մտածմունքները, ըստ մեր աղբյուրի, կավարտվեն, երբ դաշտում մյուս խաղացողները եւս հստակ դիրքորոշում հայտնեն: Սակայն ձգձգումը միայն այս հանգամանքով չի պայմանավորված, կա նաեւ դրսի գործոնը, այլ խոսքով՝ «դաբրոն»,- գրում է«Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ