Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին Դուբայում էր եւ միայն նախօրեին է վերադարձել Երեւան։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

«Համաձայն ԲՀԿ-ի պաշտոնական հաղորդագրության, նա այնտեղ ընդամենը հանգստանում էր։ Ցավոք, առաջնորդի բնածին համեստությունը թույլ չտվեց նրան բացել փակագծերն ու պատմել, թե ում հետ եւ ինչ նպատակով է այնտեղ «հանգստացել»։

Մինչդեռ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Դուբայի «Բուրջ ալ Արաբ» (վերջինս առավել հայտնի է որպես «Առագաստ») ճոխ հյուրանոցում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Սամվել Կարապետյանի հանդիպումը։ Քննարկման թեման Հայաստանում տիրող իրավիճակն էր, նախագահական ընտրությունները, հետագա անելիքները, սեփական բիզնեսի ճակատագիրը»,- գրում է «Հայոց աշխարհը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ