Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, բայց այսօր ամենաշատը ՀՀԿ-ն է շահագրգռված նախագահական ընտրություններում ուժեղ մրցակից ունենալով։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Ու թերեւս սա է պատճառը, որ իշխող մեծամասնությունը բավականին հանգիստ է նայում այն բոլոր կոնսուլտացիաներին, քննարկում-համաձայնություններին, որոնք ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում։ Մի կողմից՝ ՀՀԿ-ականները հայտարարում են, թե իրենց թեկնածուն մրցակից չունի, մյուս կողմից էլ՝ հենց իրենց է պետք արժանի մրցակից, որպեսզի միջազգային հանրությանը ցուցանեն, թե որքան հավասարակշիռ ու լավ ընտրություններ են կարողանում կազմակերպել։ Ավելին, ըստ մեր աղբյուրի, ներքին պարիտետը պահելու խնդիր է դրված։ Այսինքն, մրցակցային ընտրություն, պատվով կրած հաղթանակ եւ լեգիտիմացված  իշխանություն։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ընդդիմադիր բոլոր այս քննարկումների հետեւում պետք է տեսնել նաեւ իշխանության աջակցությունը, այլ խոսքով, ողջ քաղաքական դաշտը փնտրտուքի մեջ է, ինչպես ապահովել կոնսոլիդացիա եւ ունենալ ուժեղ, հարաբերական ուժեղ «նախագահացու»։ Հո Սերժ Սարգսյանը չի՞ կարող մրցապայքարի մեջ մտնել ասենք, մարքսիստի կամ էպոսագետի հետ։ Այնպես որ, եւ դրսում, եւ ներսում Հայաստանի վարկանիշը պահելու խնդիր կա»,- գրում է «Իրատես de facto»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ